Արցախում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: Հանդես գալով պատգամավորների առջև՝ հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար:

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի:

Մեզանից ավելի շատ խաղաղություն սիրող ու խաղաղության կողմնակից չկա:

Մենք չենք ցանկացել պատերազմ, այս պատերազմը մեզ պարտադրվել է, և պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքն ու ընտանիքները:

Իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը:

Տարածաշրջանում հղի հումանիտար աղետի համար պատասխան է տալու անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը»

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս