Այս սրբազան պատերազմում մենք հաղթելու ենք․ Արցախի ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Արթուր Թովմասյան

Քիչ առաջ ավարտվեց ԱՀ ԱԺ արտահերթ նստաշրջանը։ Օրակարգային հարցն Ադրբեջանի կողմից չհայտարարված պատերազմի սանձազերծումն էր Արցախի Հանրապետության դեմ։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյան

Արցախի նախագահը, ներկայացնելով իրավիճակը, տվեց հանձնարարականներ։
Քիչ հետո հայտարարություններ կլինեն ԱՀ նախագահի, ԱԺ խմբակցությունների և արտգործնախարարության կողմից։

Սիրելի՛ հայրենակիցներ
Պատերազմը վերահսկվում է երկրի Գերագույն Գլխավոր հրամանատարի կողմից։  Արցախի Ազգային ժողովում այժմ քաղաքական հայացքների տարբերություն չկա. մենք միահամուռ ենք Հայրենիքի անվտանգության հետ կապված հարցերի շուրջ։  Այս սրբազան պատերազմում մենք հաղթելու ենք։

Հայկական զինուժն ի վիճակի է կարճ ժամանակամիջոցում կասեցնելու թշնամու գրոհը՝ այն տեղափոխելով հակառակորդի տարածք։ Ապացույցը՝ 1992-1994թթ. պատերազմը և տավուշյան լոկալ պատերազմը։

Աստված օրհնի մեր Հայրենիքը։

Աստված պահապան մեր Զինվորին։

--00--ԱՀ