Ներկա պահին առաջնագծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր. Սամվել Բաբայանի կոչը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

սամվել

Արցախի ԱԱԽ քարտուղար Սամվել Բաբայան հայտարարություն է տարածել:

«Այսօր՝ վաղ առավոտյան, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ներկա պահին առաջնագծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր:

Կոչ եմ անում չտրվել թուրք-ադրբեջանական տեղեկատվական սադրանքներին և հետևել բացառապես հայկական պաշտոնական աղբյուրներին:

Զարգացումների մասին պարբերաբար կտեղեկացնեմ»:

--00—ԼՄ