Իմ պարտավորությունը մարդ բռնելը, հանցագործներին դատելը, հարկ հավաքելը չի եղել․ Շարմազանով 

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

Thumbnail

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Բարի երեկո նրանց, ովքեր հետեւում են իմ էջին: Այսօր մեկնաբանությունների զգալի մասում հարց է հնչել՝ ինչ եմ ես արել անցած 10 տարիներին: Ուզում եմ ընդգծել, որ որպես պատգամավոր եւ Ազգային ժողովի փոխնախագահ իմ հիմնական գործառույթը, պարտավորությունը մարդ բռնելը, հանցագործներին դատելը, հարկ հավաքելը չի եղել:

Ազգային ժողովի պատգամավորի գործը հիմնականում հրապարակային գործնեությունն է, օրենսդրական նախաձեռնությունները եւ միջազգային խորհրդարանական հարթակներում մեր երկրի շահերը ներկայացնելը: Դեռ շատ առիթներ կունենամ ներկայացնելու անցած 10 տարիներին իմ աշխատանքը՝ հերթով-կարգով, փաստերով: Կարեւորը ոչ թե բարձր գոռալն է, այլ գործելը:

Ներկայացնեմ բոլորովին վերջերս՝ հոկտեմբերի 9-ին Թուրքիայում տեղի ունեցած Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովին ելույթս: Այստեղ ներկա էին Թուրքիայի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները:, որտեղ ուղիղ դիմել եմ Ադրբեջանի մեջլիսի նախագահին»: