Վրաստանը համանախագահներին կոչ է անում գործադրել բոլոր ջանքերը՝ դադարեցնելու սրացումը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել արցախա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

«Մտահոգությամբ ենք հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև հերթական ռազմական սրացմանը, որը, ըստ տարածված տեղեկատվության, հանգեցրել է զոհերի և ենթակառուցվածքների վնասների: Հուսով ենք, որ  հրադադարի մասին համաձայնություն ձեռք կբերվի, կողմերը կանցնեն բանակցությունների ռեժիմի և կխուսափեն լայնամասշտաբ ռազմական գործողություններից, ինչը կտրուկ բացասական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի անվտանգության վրա:

Վրաստանը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային դերակատարներին գործադրել բոլոր ջանքերը՝ դադարեցնելու սրացումը և վերսկսելու կառուցողական երկխոսությունը:

Իսկ մեր կողմից հայտարարում ենք, որ Վրաստանը պատրաստ է ցանկացած կերպ նպաստել դեէսկալացիային և տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն»,- ասվում է հայտարարության մեջ:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս