ՀՀ զորքերը Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու կարիք չկա. Երևանը դա չի անի. ՌԴ-ում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

զու

«Հայկական զորքերը Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու կարիք չկա. Երևանը դա չի անի»: Այդ մասին «Говорит Москва» ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Նա նաև ներկայացրել է տանկերի և ուղղաթիռների կործանումների վերաբերյալ ԼՂ ներկայացրած տվյալները և նշել, որ նախաձեռնվում են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հակառակորդի ռազմական գործողությունները կասեցենելու համար: 

«Դեռևս հստակեցվում է՝ որքանով են դրանք հզոր և որքանով են ծածկում ամբողջ շրջանագիծը: Բայց ամեն դեպքում լրացուցիչ միջոցառումների, այսինքն՝ զորքերի տեղափոխման անհրաժեշտություն չկա»,-ասել է դեսպանը: 

Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին օդային և հրթիռային ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:

Հայկական կողմը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։

Այս պահին պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմը հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 տանկ և ԱԹՍ-ներ է խոցել։

Արցախի ՄԻՊ-ի հաղորդմամբ՝ Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Զինվորականների շրջանում կա 10 զոհ: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք։

--00—ԼՄ

 

Տեսանյութեր

Live

Լրահոս