Մխիթար Հայրապետյանը հույն գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

քաղաքական

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի նախագահ Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել իր հույն գործընկերոջ՝ Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Դիմիտրիս Մարկոպուլոսի հետ։

Հայրապետյանը մանրամասն ներկայացրել է սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամու սանձազերծած ակտիվ հրետակոծությունները։

Նա նաև նշել է, որ իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

--0--ԿԿ