Լինել զգոն, չտրվել սադրանքների. ՌԴ-ում ՀՀ դեսպանության կոչը հայ համայնքին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

դեսպանություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարում է, որ վաղ առավոտից բազմաթիվ զանգեր ու նամակներ են ստանում մեր հայրենակիցներից` կապված Արցախի ու նրա խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական ռազմական գործողությունների հետ:

«Ստեղծված իրավիճակի հետ կապված` մեր բոլոր հայրենակիցներին, որ ապրում են Ռուսաստանում, հորդորում ենք լինել զգոն, չմասնակցել որևէ մասնավոր նախաձեռնությունների ու հավաքների, իսկ սադրանքի որևէ դրսևորումների դեպքում դիմել դիվանագիտական ներկայացուցչություն:

Միաժամանակ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ հակառակորդը, բացի ռազմական լայնամասշտաբ գործողություններից, նաև մեծ ծավալի ապատեղեկատվություն է տարածում, մասնավորապես, սոցկայքերում` նպատակ ունենալով սադրել տարբեր գործողություններ, այդ թվում` աշխարհի տարբեր երկրների հայ համայնքների շրջանում:

Խնդրում ենք զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկություններից, առաջնորդվել միայն պաշտոնական աղբյուրների տեղեկություններով և չտրվել սադրանքների»,- ասված է հաղորդագրոթյան մեջ:

--00--ԱԹ