Երևանի քաղաքային իշխանությունը պատրաստ է Հայրենիքի պաշտպանությանը. Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

հայկ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել.

«Երևանի քաղաքային իշխանությունն իր ողջ ռեսուրսներով ու ենթակառուցվածքներով պատրաստ է Հայրենիքի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ գործողություններին։

Իրավիճակից բխող բոլոր հանձնարարականներն ու հրահանգները տրված են։

Աստված մեզ պահապան, հաղթելու ենք»,-գրել է Մարությանը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին օդային և հրթիռային ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:

Հայկական կողմը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:

Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ 1 կին ու 1 երեխա, կա 2 վիրավոր: Զինվորականների շրջանում կա 10 զոհ: 

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք։

--00—ԼՄ