Եկել եմ արցախցի մեր քույրերի և եղբայրների կողքին լինելու. Աննա Հակոբյանը Ստեփանակերտում է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

զենք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Ստեփանակերտում է: Այդ մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան էջում:

«Ստեփանակերտում եմ։ Եկել եմ արցախցի մեր քույրերի եւ եղբայրների կողքին լինելու»,-գրել է վարչապետի տիկինը և ավելացրել #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ հեշտեգը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին օդային և հրթիռային ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:

Հայկական կողմը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:

Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ 1 կին ու 1 երեխա, կա 2 վիրավոր: Զինվորականների շրջանում կա 10 զոհ: 

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք։

--00—ԼՄ