Թուրք-ադրբեջանական բանակը հարձակվել է 1920 թ. թուրք-հայկական պատերազմի օրը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

թուրք

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրել է, որ հակառակորդը հարձակում է գործել 1920 թվականի թուրք-հայկական պատերազմի օրը:

«Փաստորեն, ադրբեջանական բանակ չկա, կա թուրք-ադրբեջանական բանակ, որը հարձակում է իրականացնում 1920 թ. թուրք-հայկական պատերազմի օրը»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին օդային և հրթիռային ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:

Հայկական կողմը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:

Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ 1 կին ու 1 երեխա, կա 2 վիրավոր: Զինվորականների շրջանում կա 10 զոհ: 

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք։

--00—ԼՄ