Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողները լքում են երկիրը. վաղը վճռորոշ օր է․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 22, 24News

Thumbnail

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 18-ից փակված Ալավերդի պղնձաձուլական գործարանի աշխատողներից մի քանիսն արդեն Հայաստանից մեկնել են արտագնա աշխատանքի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործարանի աշխատողները սպասում են վաղվան: Բանն այն է, որ ընկերության ղեկավարությունը խոստացել է հենց նոյեմբերի 23-ին հստակ պատասխանել` գործարանը կաշխատի, թե ոչ:

Գործարանի մետալուրգիական արտադրամասի աշխատող Արմեն Կիրակոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չթաքցրեց, որ ինքը եւ մյուս աշխատողները դրական հույսեր են կապում նոյեմբերի 23-ի հետ: Նրանք ակնկալում են, որ գործարանը թեկուզ ժամանակավոր, բայց կաշխատի: Մինչ այդ, գործարանի աշխատողներից մի քանիսը Հայաստանից մեկնել են: Եթե այս հարցը չկարգավորվի, ապա հեռացողների թիվը կավելանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։