ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի էսկալյացիայով. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

նատօ.

ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի էսկալյացիայով և կողմերին կոչ է անում դադարեցնեն կրակը: Այդ մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի տարածած հայտարարությանը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մնացականյանի ու Բայրամովի հետ՝ կարևորելով շուտափույթ հրադադարի անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին օդային և հրթիռային ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:

Հայկական կողմը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:

Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ 1 կին ու 1 երեխա, կա 2 վիրավոր: Զինվորականների շրջանում կա 10 զոհ: 

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք։

 

--00—ԼՄ