Հունաստանի ԱԳՆ-ն ԼՂ հակամարտության կողմերին զսպվածության կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

հունաստան
ՏԱՍՍ-ը, հղում անելով Հունաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունը, հայտնում է, որ վերջինս խիստ մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության սրմանը և հակամարտության կողմերին զսպվածության կոչ անում: 

«Առանձնակի մտահոգությամբ ենք հետևում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության աճին, որը խաղաղ բնակչության շրջանում զոհերի է հանգեցրել:

Բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների սեղանին»,-նշվում է հայտարարությունում: 

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին օդային և հրթիռային ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս