Թեհրանը կոչ է անում Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

թեհրան

Թեհրանը կոչ է անում Երևանին եւ Բաքվին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցային գործընթացը: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Թեհրանը զսպվածության կոչ է արել կողմերին, ինչպես նաև հորդորել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու սկսել բանակցությունները երկու կողմերի միջեւ»,-դիվանագետին մեջբերում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ Իրանը մտահոգված է Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված բախումների կապակցությամբ և ուշադրությամբ հետևում է իրադարձություններին:

Իրանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ Իրանը պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները՝ հրադադար հաստատելու և կողմերի միջև երկխոսություն սկսելու նպատակով:

--00—ԼՄ