Ամեն ինչ լավ կլինի, կարծում եմ՝ կլինի դժվար, բայց ամեն ինչ լավ կլինի. Խաչատուրով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

խաչատուրով

«Առավոտյան եղել եմ նախարարությունում, ինչ կարողացա, այնտեղ ասացի: Հիմա գնում եմ գլխավոր զինկոմիսարիատ»,- 168.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

«Ամեն ինչ լավ կլինի, ես կարծում եմ՝ կլինի դժվար, բայց, ամեն դեպքում, ամեն ինչ լավ կլինի, լա՛վ եղեք»,-հավելել է Յուրի Խաչատուրովը:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին օդային և հրթիռային ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս