Նախնական տվյալներով՝ Արցախի Զինված ուժերում կա 16 զոհ, հարյուրից ավելի վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Նախնական տվյալներով, Արցախի Զինված ուժերում կա 16 զոհ, հարյուրից ավելի վիրավոր։ Այս մասին լրագրողներին հայտնեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

«Հայկական կողմը խոցել է հակառակորդի երեք ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, 30 տանկ ու հետևակի մարտական մեքենաներ», - ասաց նա։

Արթուր Սարգսյանը նշեց, որ ՊԲ անձնակազմը իր առջև դրված մարտական խնդիրը կատարում է բարձր պատասխանատվությամբ։

--00--ԱՀ