«Հայաստան» համահայկական հիմնադրամը դրամահավաք-արշավ է սկսել՝ աջակցելու արցախցիներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

զինվոր

«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսել՝ աջակցելու Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին: Այդ մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունը։

«Նվիրատվությունները կարող եք կատարել Հիմնադրամի կայքում  www.himnadram.org  հասցեով, ինչպես նաև փոխանցումներ կատարելով ՀՀ Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո հաշվեհամարները՝ նույն էջում):

Կոչ ենք անում համայն հայությանը նվիրաբերել այս չափազանց անհրաժեշտ համահայկական ձեռնարկին»,– ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։

ՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս