ՀՀ գործող, վետերան օդաչուները և ավիացիոն մասնագետները դիմել է կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ավիացիա

ՀՀ գործող և պատերազմի վետերան օդաչուները և ավիացիոն մասնագետները դիմել է ՀՀ վարչապետին, ՊՆ և ՏԿԵ նախարարներին վերջին մեկ տարվա ընթացքում փակված հայկական ավիաընկերությունների Օդանավ Շահագործողի Վկայականները և ՀՀ պետական գրանցումից դուրս բերված օդանավերի վերագրանցումը վերականգնելու և մի քանի այլ հորդորներով։

ՀՀ վարչապետի ավիացիոն հարցերով նախկին խորհրդականի ֆեյսբուքյան էջում հրապարակված դիմումը՝ ստորև․

«ՀՀ Վարչապետ, Գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանին

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին

Մեծարգո պարոն վարչապետ, մեծարգո պարոնայք նախարարներ

Մենք՝ ՀՀ գործող և նախորդ պատերազմի վետերան օդաչուներս և ավիացիոն մասնագետներս, դիմում ենք ձեզ անկանխատեսելի տևողությամբ պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության կապն արտաքին աշխարհի հետ հաստատուն պահելու, ամեն կողմից շրջափակված Հայաստանի օդային շրջաձակումից ևս խուսափելու, ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու, մեր երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունն ապահովելու համար, անհապաղ իրագործել հետևյալ գործողությունները՝

1․ Վերականգնել վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր պատճառներով փակված հայկական ավիաընկերությունների Օդանավ Շահագործողի Վկայականները և ՀՀ պետական գրանցումից դուրս բերված օդանավերի վերագրանցումը․ թվով 7 օդանավ՝ 4 Բոինգ-737։ Վերականգնել 3 А-320 օդանավերի շահագործման իրավունքը։

Ծանուցում՝ "Տարոն Ավիա" ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանը միացել է մեր դիմումին, և պատրաստ է Հայաստանի Հանրապետությանն անշահախնդիր տրամադրել իր ընկերությանը պատկանող բոլոր 4 Բոինգ-737 օդանավերն իրենց անձնակազմերով,

2․ Վերականգնել COVID-19 սահմանափակումների պատճառով ավիասիմուլյատորի վրա հերթական պլանային վարժանքները բաց թողնելու պատճառով թռիչքների իրավունքը կորցրած բոլոր օդաչուների թռիչքային թույլտվություննները։ Դա մեր ավիացիոն իշխանությունների իրավասության մեջ է։

3․ Հիմնվելով նախորդ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ դեպի ՀՀ արտասհմանյան ընկերությունների կողմից թռիչքների զգալի մասը դադարեցնելու տրամաբանության վրա, արտաքին աշխարհի հետ ՀՀ կապը անխափան պահպանելու համար, առաջին երկու քայլերը կատարելուն՝ օդանավերը շարժակազմերով ապահովելուն զուգընթաց արագորեն նախապատրաստել և պլանավորել պահանջվող ուղղություններով թռիչքների ապահովման և թույտվությունների նոր, արագացված մեխանիզմների կիրառում ընդունող կողմերի ավիացիոն իշխանությունների հետ։

4․ Արտակարգ իրավիճակում ՀՀ գործունեությունն ապահովող մարմիններում ներգրավել վերը նշված գործառույթները կազմակերպելու փորձ և հմտություն ունեցող մասնագետներ։

Ստեփան Նիկողոսյան

Մի-8 ուղղաթիռի հրամանատար, ՀՀ և ԱՀ Մարտական Խաչ շքանշանների ասպետ, Արցախյան պատերազմի մասնակից

Աշոտ Չիլինգարյան

Ա-320 օդանավի հրամանատար, ՀՀ Մարտական Խաչի ասպետ, Արցախյան պատերազմի մասնակից

Ավագ Ալեքսանյան,

Բոինգ-737 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից

Ալբերտ Կարապետյան

Բոինգ-737 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից

Էդուարդ Կարապետյան

Բոինգ-737 օդանավի հրամանատար․ Արցախյան պատերազմի մասնակից

Արթուր Դովլաթյան

Ա-320 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից

Ռաֆայել Գևորգյան

Բոինգ-737 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից

Արայիկ Բալդրյան,

Բոինգ-737 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից

Հակոբ Ճաղարյան,

ավիացիայի փորձագետ, Իլ-76 հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից

Ավետիք Սուքիասյան

Ա-320 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից

Արման Ասլանյան

Ա-320 օդանավի հրամանատար

Հովհաննես Խաչատրյան

Բոինգ-737 օդանավի հրամանատար

Մարտին Հարությունյան

Բոինգ-3-737 օդանավի հրամանատար

Ռուբեն Հայրապետյան

Բոինգ-737 օդաչու

Սերգեյ Ավագյան

Բոինգ-737 օդաչու

Սերգեյ Գաբրիելյան

Բոինգ-737 օդաչու

Կարեն Սարգսյան

Ա-320 օդաչու

Արա Ճաղարյան

Բոինգ-737 օդաչու

Նավասարդ Խաչատրյան

թռիչքների կազմակերպման մասնագետ

Արման Ամիրխանյան

Թռիչքների կազմակերպման մասնագետ

Նատալիա Պողոսյան

Ավիացիոն անվտանգության և որակի կառավարման մասնագետ

Համոզված ենք, որ մեր ցուցակին առանց բացառության կմիանան բոլոր օդաչուներն ու ավիացիայի ոլորտի բոլոր մասնագետները, ում հետ չենք հասցրել կապ հաստատել։

Բոլոր մասնագետներն իրենց ծառայություններն առաջարկում են անշահախնդիր, ի շահ Հայրենիքի»։

--00—ԼՄ