News.am-ը ենթարկվել է հաքերային հարձակման, կայքում տարածվել է Փաշինյանի կեղծ կոչը. խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

մանե

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով ադրբեջանցիների կողմից News.am-ը կոտրելու մասին:

«News.am լրատվական կայքը քիչ առաջ ենթարկվել էր հաքերային հարձակման, որտեղ տեղադրված նյութում վարչապետը իբր կոչ է անում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը թողնել իրենց բնակավայրերը եւ գալ Հայաստան: Այժմ էլ ադրբեջանական լրատվականները, հղում անելով news.am-ին, տարածում են այդ ապատեղեկատվությունը:

News.am կայքից արդեն իսկ հեռացվել է տվյալ կեղծ նյութը»,-գրել է Մանե Գևորգյանը:

--00—ԼՄ