Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտին հետ. քննարկվել է ԼՂ սահմանային իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

հեռախոս

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը:

Քննարկվել է ԼՂ հիմնախնդրի իրավիճակի շուրջ կտրուկ սրացումը: Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ պատերազմի վերսկսման կապակցությամբ:

Նշվել է, որ այժմ կարևոր է գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ կանխելու առճակատման հետագա սրումը, և որ կարևոր է, պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, հայտնում է Կրեմլը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս