Մեր ընտանիքը 100մլն դրամ է փոխանցում Հայոց անպարտ բանակի համար բացված հաշվեհամարին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Thumbnail

Մարտի դաշտում կռիվ տվող զինվորին այս պահին պետք է ամուր թիկունք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է գործարար Խաչատուր Սուքիասյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի սիրելի ընկերներ, եղբայրներ

Տեղի ունեցող լայնամասշտաբ պատերազմը մեր պետականության եւ մեր հարատեւության հարցն է:

Շատ կարեւոր է, որ այս ծանր ու դժվար պահին լինենք պետության կողքին, սատար կանգնենք գերագույն գլխավոր հրամանատարին եւ աջակցենք մեր ապագայի համար մղվող պատերազմում:

Մարտի դաշտում կռիվ տվող զինվորին այս պահին պետք է ամուր թիկունք: Բոլորս պարտավոր ենք լինել մեկ բռունցք: Երբ մենք միասնական ենք՝ մեզ երբեք հաղթել չեն կարող:

Մեր ընտանիքը 100 միլիոն դրամ գումար է փոխանցում այս պահին խաղաղություն պարտադրող Հայոց անպարտ բանակի կարիքների համար բացված հաշվեհամարին:

Հաղթելու ենք»:

--00--ԱՀ