Գազի թունավորում՝ Վանաձորում. 4 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 22, 24News

Thumbnail

Նոյեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձորում: Ժամը 20:10-ի սահմանում շտապ օգնության մեքենաներով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել Վանաձորի Իսահակյան փողոցի շենքերից մեկի բնակիչներ Գոհար Հարությունյանը, Գայանե Խափլանյանը, 1-ամյա Մարի և 3-ամյա Լիլի Խափլանյանները: Խափլանյանին անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց տեղափոխվածները մի ընտանիքի անդամներ են: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող Խափլանյանը երեխաների տատիկն է: Նախնական տվյալներով՝ նրանք հիվանդանոց են տեղափոխել գազի թունավորման հետևանքով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: