Կոնգրեսականը ԱՄՆ-ին հորդորել է դադարեցնել Բաքվին ռազմական օգնություն տրամադրել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

թի ջեյ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թի Ջեյ Քոքսը Twitter-յան միկրոբլոգում դատապարտել է Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և կոչ արել ԱՄՆ-ին՝ դադարեցնելու Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը:

«Արցախի մայրաքաղաքի վրա Ադրբեջանի անհիմն հարձակումներն արդեն մարդկային կյանքեր են խլել։ Այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Բաքվին ռազմական օգնություն տրամադրել։ Մենք պետք է համերաշխ լինենք հայ համայնքների հետ»,- գրել է կոնգրեսականը։

Թի Ջեյ Քոքսը դատապարտել է Ադրբեջանի հրահրած թշնամանքը և գրառումն ավարտել «Հզո՛ր Արցախ» և «Կա՛նգ առ, Ալի՛և» կոչերով։

--00—ԼՄ