Ուկրաինացի պատգամավորը գործընկերներին առաջարկել է միավորվել Արցախ մեկնելու համար

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

Ուկրաինա

Որպես Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր և Հայաստանի Հանրապետության հետ կապերի միջխորհրդարանական խմբի ղեկավար՝ արտահայտում եմ խորը անհանգստությունս Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողի առնչությամբ: Այս մասին analitikaua.net-ի հաղորդմամբ գրել է Ուկրաինայի պատգամավոր Արտեմ Դմիտրուկը:

«Հաղորդում են շփման գծի ողջ երկայնքում մարտերի, խոցված ուղղաթիռների և այլ կորուստների մասին: Երկու կողմերն էլ ուժեղացնում են զորքերը: Համարում եմ, որ յուրաքանչյուր հակամարտություն պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվի: Պատերազմը սարսափելի է, այն հազարավոր կոտրված ճակատագրեր ու դատարկություն է։ Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներին, նախարարությունների ներկայացուցիչներին և գերատեսչություններին առաջարկում եմ միավորվել դեպքի վայր մեկնելու, բարեկամական հայ ժողովրդին աջակցելու և օգնելու համար»,- գրել է պատգամավորը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

--00—ՄՀ