Ունենք մոտ 200 վիրավոր․ մի մասը տեղափոխվել է Երևան․ Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Ողջ գիշեր ամբողջ Արցախի երկայնքով մարտեր են ընթացել, հատկապես հյուսիս և հարավի ուղղությամբ։ Մեր զինված ուժերին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ ավելացնել, հակառակորդը բնականաբար չի հանգստացել, շարունակել է նոր գրոհեր իրականացնել, որոնք հետ են մղվել։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ադրբեջանական զինված ուժերը կիրառելով հրետանային միջոցներ, այդ թվում ծանր հրանետեր, վերսկսել են հարձակողական գործողությունները։ Մեր զինված ուժերը մղում են համառ մարտեր»,- ասաց նա։

Հովհաննսիյանը նշեց, որ այս պահի դրությամբ մոտավորապես 200 վիրավոր կա, որոնց մի մասը տեղափոխվել է Երևան։ Նրանք գտնվում են պատշաճ բժշկական վերահսկողության ներքո, տարբեր զինվորական հոսպիտալներում ու քաղաքացիական հիվանդանոցնորում։

--0--ԿԿ