Երևանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ-ին ԼՂ հարցով. ՌԴ-ում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

տողանյան

Երևանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ-ին՝ կապված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման հետ: Այդ մասին ria.ru-ին հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեպսան Վարդան Տողանյանը։ 

«Նման ծրագրեր մեր կառավարության օրակարգում չկան», - ասել է Տողանյանը՝ պատասխանելով հարցին՝ Երևանը պատրաստվո՞ւմ է դիմել ՀԱՊԿ։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ 

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։

--00—ԼՄ