ԼՂ հարցը կարող է լուծվել միայն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով. Նարիշկին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նարիշկին

ԼՂ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրումը ցավալի է. այն կարող է լուծվել միայն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով: Երկուշաբթի լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրումը ցավալի է: Ցավոք, կան զոհեր, կողմերն այդ թվում՝ ծանր սպառազինություն են օգտագործում: Մենք տեսնում ենք, որ այս հարցը կարող է լուծվել միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդների կիրառմամբ, և Ռուսաստանը միշտ ամեն կերպ ձգտելու է խաղաղության հասնել»,- ասել է նա:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ 

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։

--00—ԼՄ