Սենատոր Մենենդեսը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող օգնությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

աշխարհ

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսին։ Վերջինս կոչ է արել դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին ցուցաբերվող օգնությունը։։

«Դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը, որը Թուրքիայի կողմից աջակցվող ագրեսիայի գործողություն է։ Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության ոլորտում Ադրբեջանին օգնության ցուցաբերումը»,- գրել է սենատորը։

--0--ԿԿ