ՍԴՀԿ-ն չի մասնակցում ընտրություններին, մրցակցության պայմանները հավասար չեն․ Սեդրակ Աճեմյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 22, 24News

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցում արտահերթ ընտրություններին, քանի որ ժամանակը շատ կարճ էր կուսակցության տեսլականը լիարժեքորեն ներկայացնելու համար։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ՍԴՀԿ  Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը։

Ըստ ՍԴՀԿ ատենապետի՝ այս ընտրություններում կուսակցությունների համար ստեղծված չեն մրցակցային հավասար պայմաններ, այդուհանդերձ, նրանք պատրաստ են իրենց մոտեցումներով աջակցել այս կառավարությանը։

«Հեղափոխությունից հետո բավականին բան է փոխվել, սակայն մեր ժողովուրդը զգալիորեն չի ընկալում դա»,-ասել է Աճեմյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։