ՀՀ-ն չի վարանի ձեռնարկել միջոցներ՝ պաշտպանելու արցախահայերի ինքնորոշման կամարտահայտումը.ԱԺ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

աժ

Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների ստորագրությամբ համատեղ հայտարարությունը ներկայացրեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը։

«Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի այս արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որն անպայմանորեն պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին:

Մենք պահանջում ենք իրերն իրենց անուններով կոչել, հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսին, սահման գծել մարդասիրության և մարդատյացության միջև», - հայտարարեց Արարատ Միրզոյանը, ապա նաև հավելեց, որ ՀՀ-ն չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու արցախահայերի անվտանգությունը և ինքնորոշման կամարտահայտությունը։

--00—ԼՄ