«Հայրենիք» հիմնադրամը սկսում է առաջին անհրաժեշտության սննդի և պարագաների հավաքագրում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

արսեն բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, որ երեկ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կոչը, ըստ որի՝ նախարարության հետ համաձայնեցված կնախաձեռնի հավաք և կմեկնի սահման, համակիրների և կուսակից ընկերների շրջանում մեծ արձագանք է ստացել:

«Հարյուրավոր մարդիկ են դիմել մեզ կամավորագրման համար։

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը և ՀՀ ԶՈւ կողմից իրականացվող զորահավաքը՝ մեր բոլոր ընկերներներին խնդրում ենք գործել հայտարարված ռազմական դրության կանոնների սահմաններում, պատրաստ սպասել զինվորական կոմիսարիատների կանչերին, այդպիսի կանչի դեպքում անմիջապես ներկայանալ և կատարել ՊՆ-ի կողմից ձեր վրա դրված խնդիրը։ Խնդրում ենք զերծ մնալ ռազմական դրության կանոններից չբխող որոշումներից և գործողություններից։

Բարի՛ ծառայություն, Աստված պահապան մեր զինվորներին։

Տեղեկացնենք նաև, որ «Հայրենիք» հիմնադրամը սկսում է առաջին անհրաժեշտության սննդի և պարագաների հավաքագրում, որն առաջիկայում կփոխանցվի՝ ըստ անհրաժեշտության», - նշել է Բաբայանը։

--00—ԼՄ