Այս պահի դրությամբ պարենի անհրաժեշտ պաշարով Արցախն ապահովված է

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

Արցախ

Պետական մարմինների թիկունքային աշխատանքները ԱՀ պաշտպանության բանակի հետ համադրելու նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի գործունեության առանցքում է պաշտպանության բանակին ու ազգաբնակչությանը պարենամթերքով և այլ պարագաներով ապահովումը։ Այս մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը։ 

Այս պահի դրությամբ պարենի անհրաժեշտ պաշարով Արցախն ապահոված է, սակայն, հաշվի առնելով մեր հայրենակիցների մտահոգություններն ու աջակցելու անկեղծ մղումները, ինչպես նաև աշխատանքներն առավել կենտրոնացված իրականացնելու անհրաժեշտությունը, օպերատիվ շտաբում գործում են հեռախոսահամարներ՝ պարենի տեսքով աջակցության համար՝ 00 374 97 22 05 50 ( Viber, WhatsApp), ոչ պարենային օժանդակությունների համար՝ 00 374 94 84 35

--00--ՄՀ