Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ստրասբուրգ

«РИА Новости»-ին, հղում անելով Ստրասբուրգի դատարանի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ Հայաստանը հարցում է ուղարկել՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը: Ըստ աղբյուրի՝ դատարանը կքննարկի այն:

Նախօրեին ՀՀ ներկայացուցչությունը դատարանում հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ռմբակոծությունը քաղաքացիական օբյեկտների վրա:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ 

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։

--00—ԼՄ