Հերացի արյունաբանական կետին անհրաժեշտ են կամավոր դոնորներ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի արյան կետին անհրաժեշտ են կամավոր դոնորներ արյան պաշարները համալրելու համար։

Ցանկացողները պետք է լրացնեն հետևյալ հարցաթերթիկը, եւ համապատասխանելու դեպքում նրանց հետ կկապնվեն՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSchTRpISVTU3BDitwpXNfz6_XJ4VLWKoigYq94-Z-MOu84aVw/viewform?fbzx=4765753150871170213&fbclid=IwAR0lzIKSD6tI_Pt--xFF_OqEJZ3_XwVARofkdg7npcTupkv6Jq19iC5ljDE

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ դոնորոկան արյուն է հնարավոր հանձնել մի շարք մարզային ԲԿ-ներում, մասնավորապես Արմավիրի մարզային ԱՓԿ-ում, Լոռու մարզային ԱՓԿ-ում, Գյումրու ԱՓԿ-ում, Սյունիքի մարզային ԱՓԿ-ում եւ Հրազդանի մարզային ԱՓԿ-ում:

Երեւանում դոնորական արյուն են հավաքագրում ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Հ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ եւ "ԱՍՏՂԻԿ" ԲԿ-ում:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվել է 31, սեպտեմբերի 28-ին՝ 28 զինծառայող։ Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկու քաղաքացի․ նրանցից մեկն 9 տարեկան աղջիկ է։ Վերջին տվյալներով վիրավորների թիվը մոտ է 200-ին։

--00--ՄՀ