ԵՄ-ն տեղյակ է ԼՂ հակամարտությանը Թուրքիայի կողմից սիրիացի զինյալների ներգրավելու մասին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

Ստանո

Եվրամիությունը կոչ է անում տարածաշրջանային բոլոր խաղացողներին՝ նպաստել ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի դեէսկալացիային և խուսափել հակամարտությանն արտաքին միջամտությունից: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն: 

«Մենք կողմերին կոչ ենք անում դադրեցնել ռազմական գործողությունները, իսկ տարածաշրջանային խաղացողներին՝ զերծ մնալ ԼՂ հակամարտությանը միջամտությունից: Մենք տեղեկացված ենք ԼՂ հակամարտության գոտում Թուրքիայի կողմից սիրիական զինյալների ներգրավելու մասին, բայց դեռ չենք տեսել փաստ, որ կհաստատի դա: Այդուհանդերձ, այս համատեքստում մենք կարող ենք միայն կրկնել մեր կոչը՝ զերծ մնալ ցանկացած արտաքին միջամտությունից»,- ասել է նա:

--00--ԱԹ