Սպիտակ տան էջում ԼՂ-ի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտելու կոչով խնդրագիր է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ամն

Սպիտակ տան պաշտոնական կայքէջում ԼՂ-ի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ խնդրագիր է ներկայացվել, որն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է անում դատապարտել Թուրքիային ու Ադրբեջանին Հայաստանի դեմ ծավածված հանցագործությունների համար:

«Հայաստանը և Արցախն այս պահին Թուրքիայի և Ադրբեջանի հարձակման ու ագրեսիայի տակ են: Այս երկու երկրներն էլ հայերին ու նրանց երկիրը ոչնչացնելու, ավերելու հստակ մտադրություններն են հնչեցրել:

Մենք՝ ամերիկահայերս, լիարժեք կանգնած ենք Հայաստանի կողքին և Կոնգրեսին կոչ ենք անում դատապարտել Ադրբեջանին իր ագրեսիայի, Հայաստանի դեմ իրականացրած հանցագործությունների, իսկ Թուրքիային՝ դրան ներգրավվելու համար»,- նշվում է խնդրագրում: 

Կոնգրեսից պաշտոնական պատասխան ստանալու համար անհրաժեշտ է, որ 30 օրվա ընթացքում առնվազն 100 000 մարդ ստորագրի խնդրագիրը: 

Խնդրագիրը կարող եք ստորագրել այստեղ

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ 

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։

--00—ԼՄ