Քաղաքապետարանի՝ սահման մեկնող աշխատակիցների տեղերը կպահպանվեն

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երևանի քաղաքապետարանի բոլոր այն աշխատակիցները, որոնք կամավոր կամ աշխարհազորի կազմում մեկնում են ռազմաճակատ, աշխատանքային օրենսդրությամբ կպահպանեն իրենց աշխատատեղերը:

Անհրաժեշտության դեպքում այդ տեղերը ժամանակավորապես կլրացվեն»:

--00--ԱԹ