ԵՊՀ կամավորական դասակը մեկնել է Արցախ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով սկսված մարտական գործողությունները շարունակվում են: Այդ մասին հայտնում է ԵՊՀ մամուլի ծառայությունը:

Արցախին օգնություն ցուցաբերելու և իրենց ներուժը հայրենիքի պաշտպանության գործին ծառայեցնելու նպատակով ԵՊՀ-ում ձևավորվել է կամավորական ջոկատ, որն այսօր համալսարանի բակից ուղևորվեց Արցախ:

Կամավորական ջոկատի անդամներն իրենց հետ՝ որպես օգնություն, վերցրել են սնունդ, դեղորայք և անհրաժեշտ այլ պարագաներ:

ԵՊՀ Ուսանողական խորհուրդը նախաձեռնել է անհրաժեշտ իրերի՝ ծխախոտի, պահածոյացված ու չփչացող սննդի, առաջին անհրաժեշտության այլ պարագաների հավաքագրում առաջնագիծ ուղարկելու համար:

Նախաձեռնությանը միանալու համար անհրաժեշտ է այցելել ԵՊՀ կենտրոնական մասնաշենք՝ 6-րդ հարկ, ՈՒԽ սենյակ, այսօր՝ 15:00-ից մինչև 22:00-ն: Հավաքագրումը շարունակվելու է մի քանի օր:

--00—ԼՄ