Այսօր կառավարությունը ստեղծել է հրատապ խնդիրները համակարգելու մեխանիզմ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

հասարակական

Այսօր կառավարությունը ստեղծել է հրատապ խնդիրները համակարգելու մեխանիզմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՐ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ցանկացած կամավորական աշխատանքի, ներդրման, օգնության և այլ հարցերով դիմեք համայնքների ղեկավարներին, ապա՝ մարզպետներին։

Հիանալի է մեր ժողովրդի ինքնակազմակերպման ունակությունը, բայց այսօր մեզ համակարգված ու մեկ կենտրոնից ղեկավարվող աշխատանք է պետք։

Խնդրում եմ, համաձայնեցրեք ձեր գործողությունները նշված մարդկանց հետ։

--0--ԿԿ