Ֆրանսիան հնարավոր ամեն բան անում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հաստատման համար

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

ֆրանսիա

Ֆրանսիան առաջնահերթ է համարում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցումը։ Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։  արտգործնախարարությունը հայտնել է, որ ամեն հնարավոր բան անում են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հաստատման համար:

«Ֆրանսիան վերահաստատում է իր հանձնառությունը` հասնելու ԼՂ հակամարտության տևական և համաձայնեցված կարգավորմանը` համաձայն միջազգային իրավունքի»,- հավելել են ԱԳՆ-ից։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվել է 31, սեպտեմբերի 28-ին՝ 27 զինծառայող։ Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկու քաղաքացի․ նրանցից մեկն 9 տարեկան աղջիկ է։ Վերջին տվյալներով վիրավորների թիվը մոտ է 200-ին։

--00--ՄՀ