Տիգրան Գալստյանն ադրբեջանական գործողությունների մասին տեղեկացրել է գործընկերներին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

Thumbnail

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների, խաղաղ բնակչության և բնակավայրերի հրետակոծությունների վերաբերյալ այսօր տեղեկացրեցի Միջխորհրդարանական միության խորհրդարաների Գլխավոր քարտուղարների ասոցիացիայի անդամ 54 գործընկերներիս, ինչպես նաև Արևելյան գործընկերության անդամ երկրների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի խորհրդարանների Գլխավոր քարտուղար-աշխատակազմերի ղեկավարներին»:

--00--ԱԹ