10․000, 20․000, 50․000 դրամանոց թղթադրամները մտան շրջանառության մեջ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 22, 24News

Thumbnail

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի նոյեմբերի 9-ի խորհրդի նիստի 185-Ն որոշման՝ 2018 թ. նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ են դրվել տասը հազար, քսան հազար և հիսուն հազար դրամ անվանական արժեքով թղթադրամները:

Տասը հազար դրամ անվանական արժեքով 2003, 2006, 2008 և 2012 թվականներին  թողարկված  թղթադրամները մնում են շրջանառության մեջ՝ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

Քսան հազար դրամ անվանական արժեքով 1999, 2007, 2009, 2012 թթ. թվականներին  թողարկված թղթադրամները մնում են շրջանառության մեջ՝ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

Հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2001 թվականին թողարկված թղթադրամը մնում է շրջանառության մեջ՝ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

Նախկին թողարկման թղթադրամները դուրս կգան շրջանառությունից բնական մաշվածության պատճառով։ Հազար, երկու հազար և հինգ հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման թղթադրամները շրջանառության մեջ են դրվելու 2018 թ. դեկտեմբերի 25-ից:

Հարյուր հազար դրամ անվանական արժեքով նոր թղթադրամներ չեն թողարկվի, իսկ 2009 թ. թողարկման ՀՀ հարյուր հազար դրամ անվանական արժեքով թղթադրամները մնում են շրջանառության մեջ՝ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: