Եթե աջակցության անհրաժեշտություն լինի, կտեղեկացնենք․ Զարուհի Բաթոյան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

Զարուհի Բաթոյան

Մենք մշտական կապի մեջ ենք Արցախի մեր գործընկերների հետ, որպեսզի աջակցությունը հասցեական կազմակերպենք: Այս պահին գնահատվում են սոցիալական կարիքները, որոնք պետք կլինի բավարարել, որպեսզի արցախցիներին օգնենք Արցախում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: 

«Խնդրում եմ մտածել այս ուղղությամբ և քայլերը ձեռնարկել այս սկզբունքով: Հետևեք պաշտոնական հաղորդագրություններին. եթե աջակցության անհրաժեշտություն լինի, կտեղեկացնենք»,- գրել է նախարարը:

--00--ԱՀ