Այս միասնությունը անկասելի է դարձնում մեր հաղթանակը․ թշնամին տապալվում է մեր ոտքերի տակ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

․

Հազարավոր կամավորականներ արդեն համալրել են Պաշտպանության բանակի շարքերը: Չնայած պաշտոնապես զորահավաք եմ հայտարարել, բայց հաճախ նրանք ավելի շուտ են հասնում զինկոմիսարիատներ, քան նրանց այդ մասին տեղեկացնում են: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Բազմաթիվ են Մայր հայրենիքից ժամանողները, հարյուրավոր հայտեր ունենք նաև Սփյուռքից: Այն միասնությունն ու հավաքական կամքը, որ դրսևորում են մեր հայրենակիցները, անկասելի են դարձնում մեր հաղթանակի ընթացքը:

Այսօր, քան երբևէ հզոր ենք՝ մեր լեռների պես, իսկ թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ:

Հաղթանակը մերն է»,-գրել է նախագահը:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս