Այս պահին էլ ընթանում են մարտեր բոլոր ուղղություններով, կան որոշ դիրքային փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Այս գիշերվա ընթացքում տեղի են ունեցել համառ մարտեր, որոշ հատվածներում դիրքերը վերականգնվել են: Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

Խոսելով ադրբեջանցի գեներալի գերևարման մասին ՊԲ հրամանատարի տեղակալը նշեց, որ այս պահի դրությամբ հավաստի տվյալներ պաշտպանության բանակում չկան: Դա ընդամենը ենթադրություն է եւ եզրահանգումներ»:

«Թե թիկունքային, թե տեխնիկական, թե առավել եւս մարտական ապահովման առումով ոչ մի խնդիր պաշտպանության բանակը չունԴիրքային որոշակի փոփոխական հաջողություններ եղել են իրենց մոտ: Բայց իրենք սովորաբար օգտագործում են այն ուղղությունների բնակավայրերի անունները, որտեղ ընթանում են համառ մարտեր»,- այս մասին հավաստիացրեց Արթուր Սարգսյանը:

Արթուր Սարգսյանը նշեց, որ ցավոք, զոհերի թիվը աճելու միտում ունի, քանի որ ինտենսիվ մարտերը այս պահին էլ ընթանում են բոլոր ուղղություններով:

--0--ԿԿ 

Տեսանյութեր

Live

Լրահոս