Երեքշաբթի ՄԱԿ-ն Արցախի հարցով Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում 

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպությունը որոշում է ընդունել Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետ կապված շտապ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել։ Ինչպես հայտնում են միջազգային լրատվական գործակալությունները, Անվտանգության խորհրդի նիստը կկայանա երեքշաբթի, որին կմասնակցեն ԱԽ մշտական անդամ երկրների ներկայացուցիչները։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվել է 31, սեպտեմբերի 28-ին՝ 27 զինծառայող։ Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկու քաղաքացի․ նրանցից մեկն 9 տարեկան աղջիկ է։ Վերջին տվյալներով վիրավորների թիվը մոտ է 200-ին։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս