Առաջ գնալու պահն է, մենք մտածում ենք անվտանգության գոտին ընդլայնելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Այս ամենի պատասխանատուն միայն Թուրքիան է, թույլ չենք տալու որևէ ոտնձգություն մեր սահմանների նկատմամբ։ Մեր բանակն ընդունակ է մեր անվտանգության գոտին ընդլայնելու։ Դա է միայն Արցախի անվտանգության երախիքը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

«Սա առաջ գնալու պահն է։ Մենք պատրաստ ենք կռվելու, ոչ միայն պաշտպանվելու։ Մեր գլխավոր նպատակը պետք է լինի հակաքայլը»,- ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը երկար ժամանակ է պլանավորել ռազմական գործողությունները։
«Հաշվարկներ չէին արել, որ ՀՀ-ում իրավիճակը բոլորովին այլ է։ Հուլիսյան դեպքերից հետո փորձեցին ներքին կոնֆլիկտը շեղել սահման, և ցույց տալ, որ կարող են այս ուղղությամբ լայնամասշտաբ պատերազմ սկսել։ Ալիևն իր բռնապետության վախճանն արագացնում է։ Սահմանին իրենք ոչ մի հաջողության չեն հասել»,- ընդգծել է պատգամավորը։

Ըստ Բաքոյանի՝ հակական կողմը գիտի՝ ինչ է ուզում ռազմի դաշտում, բայց գերտերությունները պետք է հստակ դիրքորոշում հայտնեն։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ