Սահմանափակված է ՀՀ տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

կառավարություն

Համաձայն  27.09.2020 թվ. կառավարության 1586֊Ն որոշման սահմանափակված է ՀՀ տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար.

շարքային, կրսեր և ավագ ենթասպայական կազմերի համար մինչև 48 տարեկան,

կրտսեր սպայական կազմ (կապիտան ներառյալ)՝ մինչև 50 տարեկան  և

ավագ սպայական կազմ  (մայոր, փոգնդապետ և գնդապետ) մինչև 55 տարեկան:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 5 ուղղաթիռ, 36 անօդաչու թռչող սարք, 47 զրահատեխնիկա, հիմնականում տանկեր:

Հակառակորդն ունի ավելի քան 370 զոհ, մի քանի հարյուր վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 58 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս