Հակառակորդը ներթափանցման տարբեր փորձեր է անում, աննախադեպ քանակությամբ զոհեր ունի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Այս պատերազմը տարբերվում է։ Սա ոչ միայն ադրբեջանական հարձակում է։ Թուրքիան բացեիբաց ներթափանցել է այսրկովկասյան տարածաշրջան։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։ 

Նրա խոսքով՝ ունենք շատ խճճված, բարդ իրավիճակ։ Հայությունը համառ է, կանգնելու ենք մինչև վերջ, այլընտրանքը մորթն ու կոտորածն է։ Այս անգամ վերջնական կարող է լուծվել հայկական հարցը։ Եթե այստեղ թուրք-ադրբեջանական նենգ նպատակներն իրականանան, լինելու է աշխարհաքաղաքական կատաստրոֆա։ 

«Մենք պատրաստ էինք հարձակմանը։ Ադրբեջանն ու Թուրքիան հաշվարկներում սխալվել են, կարծում էին՝ խաղ ու պար է լինելու։ Մոտակա մեկ-երկու օրերի ընթացքում լուրջ տեղաշարժ է լինելու գլոբալ դիվանագիտական հարթությունում»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ